Google-ը քարտեզների վրա բացահայտել է Ուկրաինայի ռազմական օբյեկտների գտնվելու վայրը

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Google Maps ծառայությունը թարմացրել է Ուկրաինայի տարածքի արբանյակային պատկերները և բացահայտել ուկրաինական ռազմական օբյեկտների գտնվելու վայրը։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։

«Պատկերացրեք իրավիճակը. Google-ը քարտեզների վրա տեղադրել է թարմացված պատկերներ՝ ցույց տալով մեր ռազմական համակարգերի գտնվելու վայրը (չեմ հստակեցնի): Մենք դիմել ենք՝ խնդիրը արագ շտկելու համար, բայց նրանց մոտ հանգստյան օրեր են: Դրա ժամանակը չունեն»,- գրել է Կովալենկոն իր Տելեգրամ-ալիքում։

Ըստ պաշտոնյայի՝ ռուսական կողմն արդեն սկսել է «ակտիվորեն տարածել» Google Maps-ի պատկերները։ Մասնավորապես, Z-ալիքները հրապարակել են ուկրաինական ռազմական օբյեկտների սքրինշոթերը։ Նրանք ուշադրություն են դարձրել Կիևի Ժուլյանի օդանավակայանին, որտեղ, ըստ թարմացված քարտեզների, հայտնվել են հակաօդային պաշտպանության համակարգեր։ Տելեգրամ-ալիքները դրանք նույնականացրել են որպես Patriot զենիթահրթիռային համակարգեր:

Ըստ Google Earth-ի՝ նոր լուսանկարներն արվել են 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի