Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
Բոլորը

«Այսօր մենք բողոքում ենք, որ թշնամին քանդում է Արցախը, մինչդեռ ինքներս զբաղված ենք մեր քաղաքը քանդելով` մի խոշոր պատառ հացի դիմաց: Մենք դա անում ենք նաղդային հոգեբանությամբ, վայրի կապիտալիզմով տոգորված, անարգանքով դեպի սեփական անցյալը: Մենք մեր հորինված, միֆերով անցյալն ենք հիշում, իսկ մեր անմիջական անցյալը ջնջում ենք»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Նա խոսում է քաղաքային իշխանությունների, Երևանում կազմակերպվող հանդիսությունների մասին`նշելով, որ իշխային մտածելակերպը, վերևներից պարտադրանքը հաճախ ապստամբության առիթ է տալիս, ինչպես դա եղավ, օրինակ, Փարաջանովի 100-ամյակի առթիվ կազմակերպված պերֆորմանսի ժամանակ. «Օպերան Երևանի պորտն է, ճաղերով փակելը քաղաքացու իշխանության, ազատության հսկայական սահմանափակում էր: Առհասարակ, մեր քաղաքում մասշտաբային, մասսայական հանդիսությունները չափից շատ են: Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, մարդկանց ուղեղները թամաշաներից մթագնել է»:

Գևորգ Տեր-Գաբրիելյանը շեշտում է, որ այդպիսի հանդիությունների հետևանքով հաճախ քաղաքային միջավայրն է տուժում. «Ծառերի, պատմական շենքերի մեջ մեխեր են խփում, Կիրովի մանկական զբոսայգում երկու տարի է` վրան են դրել, որը սահմանափակել է մարդկանց անցուդարձը, ու դու` որպես քաղաքացի, զորություն չունես, որ ազդես իրավիճակի վրա»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան