Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին

Լուրեր

21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2021 թվականից ի վեր բանտային ղեկավարությունն ու վերահսկիչները մերժել են 8521 բանտարկյալների ազատ արձակումը, ինչը հակասություններ է առաջացրել քաղբանտարկյալների ենթադրյալ կամայական կալանավորումների վերաբերյալ, գրում Stockholm Center for Freedom-ը։

Մինչ շուրջ199,000 բանտարկյալներ ազատ են արձակվել լավ վարքի համար, 8,521-ին մերժել են ազատ արձակել: Տվյալները տրամադրվել են՝ ի պատասխան քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM) օրենսդիրների հարցման։ Վարչակազմը և վերահսկիչ խորհուրդները բազմիցս հետաձգել են բանտարկյալների ազատ արձակումը՝ պատճառաբանելով «լավ վարքագծի բացակայությունը»:

«Շատ դեպքերում քաղբանտարկյալները ենթարկվում են շարունակական կալանքի՝ առանց որևէ հստակ հիմնավորման»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) բանտային հանձնաժողովի ներկայացուցիչ Նուրայ Չևիրմենը:

Վարչական դիտորդական խորհուրդները, վերանայման մարմինները, որոնք ստեղծվել են թուրքական բանտերում 2021 թվականի հունվարին, երեքից վեց ամսով հետաձգում են բանտարկյալների պայմանական վաղաժամկետ ազատումը, ինչը մտահոգություն է առաջացնում իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ: Քննադատները պնդում են, որ այս հայեցողական համակարգը գործում է որպես «զուգահեռ դատական ​​համակարգ» և հատկապես սահմանափակող է քաղբանտարկյալների նկատմամբ:

Չևիրմենը նշել է դեպքեր, երբ բանտարկյալներին մերժել են լսել կամ հարցաքննել իրենց քաղաքական հայացքների հետ կապված:

«Որոշ բանտերում բանտարկյալներին հարցնում են՝ արդյո՞ք նրանք «զղջում են» իրենց արարքների համար՝ որպես ազատման պայման, մինչդեռ մյուսներին նույնիսկ չեն բերում խորհուրդների մոտ։ Որոշումներ են ընդունվում արգելափակել ազատ արձակումները՝ հիմնվելով քաղաքական պիտակներով տասնամյակների վաղեմության մեղադրանքների վրա»,- ասել է նա։

Իրավիճակը համարելով Թուրքիայի ավտորիտար կառավարման հետևանք՝ Չևիրմենը հորդորել է իրավականորեն վերանայել խորհուրդների դերը։

«Սա հարձակում է մարդու հիմնական իրավունքների վրա։ Փաստաբանները, մարդու իրավունքներով զբաղվող քաղաքական խմբերը և քաղաքացիական հասարակությունը պետք է վիճարկեն այս խորհուրդների հարցը: Խորհրդարանը պետք է անդրադառնա այս հարցերին»,- նշել է նա։

Եվրոպայում բանտարկյալների թվով առաջատարը մնում է Թուրքիան՝ համաձայն Եվրոպայի խորհրդի  բանտերի բնակչության 2022 թվականի տարեկան քրեական վիճակագրության զեկույցի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը 13,7 միլիարդ լիրա է հատկացրել 2024 թվականին 12 նոր բանտեր կառուցելու համար։ 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ երկրում 405 բանտ է եղել։

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանի բռնաճնշումների շրջանակում Թուրքիան տասնյակ հազարավոր մարդկանց բանտարկել է ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի