Դիտորդական խումբը ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանցից

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը
ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2025թ․-ի փետրվարի 12-ին ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանցից:
Համաձայն ստացված տեղեկատվության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատողը անձին նշանակել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների խնդրի առնչությամբ հետազոտություն, և ըստ անձին բժշկի կողմից տրված տեղեկատվության՝ նշված հետազոտությունը իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։
Վերոգրյալի կապակցությամբ Խումբը 2025թ․-ի փետրվարի 26-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով ապահովել անձի բժշկական օգնության և սպասարկման իրավունքը՝ համաձայն ՀՀ Կառավարության 2004թ․-ի մարտի 4-ի N318 որոշման․
կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները դասվում են անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների շարքին, որը իրականացվում է կրկին պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով։
2025թ․-ի մարտի 7-ին Խումբը ստացել է ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՊՈԱԿ) պատասխան գրությունը, համաձայն որի՝ անհրաժեշտ հետազոտությունը դասվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների շարքին։
ՊՈԱԿ-ի 2025թ․-ի մարտի 24-ի գրության համաձայն՝ անձին ցուցված լաբորատոր հետազոտությունը իրականացվել է հարազատների միջոցներով։
«Տվյալ դեպքը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման համար խոչընդոտ կարող է հանդիսանալ որոշակի ծառայությունների վճարովի լինելու հանգամանքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազատազրկված անձանց առողջական վիճակի վրա»- նշում է Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խումբն առաջարկում է․
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և ՀՀ առողջապահության նախարարությանը ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ապահովելու, որ քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար հիմունքներով։
Հասարակական Դիտորդների Խումբը շարունակելու է հետևողական լինել այս հարցի լուծման ուղղությամբ և համագործակցել պետական մարմինների հետ՝ ազատազրկված անձանց իրավունքի լիարժեք իրացումը ապահովելու նպատակով: