Ադրբեջանն իր Սու-25 կործանիչները զինել է թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը

Ադրբեջանական Սու-25 կործանիչը հաջողությամբ ավարտել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված SOM ŞAHİN թևավոր հրթիռի կրակային փորձարկումները։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական SavunmaSanayiST-ին։

Նշվում է, որ «SOM-B1 հրթիռի արձակումը հաջողությամբ իրականացվել է ադրբեջանական Սու-25 ինքնաթիռից՝ օգտագործելով կասեցման համակարգը և TÜBİTAK SAGE-ի մշակած ինքնաթիռի ինքնավար հրաձգության համակարգը (UBAS): Փորձարկումն անցկացվել է 2024 թվականին Թուրքիայում։

Սու-25 LAÇİN  ինքնաթիռից արձակված SOM ŞAHİN թևավոր հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը մեծ հեռավորության վրա։ Այսպիսով, ավարտվել է SOM թևավոր հրթիռների գնման ամենակարևոր փուլը, որի մասին Ադրբեջանն առաջին անգամ հայտարարել էր 2018 թվականին։

TÜBİTAK-SAGE-ի կողմից մշակված և Roketsan-ի կողմից արտադրվող SOM-ը հայտնի է որպես Թուրքիայի առաջին թևավոր հրթիռ:

SOM ŞAHİN թևավոր հրթիռը Ադրբեջանի կողմից օգտագործվելու է Սու-25 և AKINCI հարվածային անօդաչու թռչող սարքերի հարթակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի