Meta-ն այսօր ավարտում է երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Meta ընկերությունն այսօր պաշտոնապես ավարտում է երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը։ Ընկերության Գլոբալ գործերի գլխավոր տնօրեն Ջոել Կապլան X-ում գրել է․ «Սա նշանակում է, որ փաստերի նոր ստուգումներ և փաստեր ստուգողներ չեն լինի։ Փաստերի ստուգման փոխարեն Facebook-ում, Threads-ում և Instagram-ում կսկսեն գործել առաջին Community Notes-ը (Համայնքային նշումներ) առանց տույժերի»։

Բովանդակության մոդերացիայի քաղաքականությունում փոփոխության մասին ընկերությունը հայտարարել է հունվարին։ Փաստերի ստուգման ծրագրի փոխարեն Meta-ն ներդնում է համայնքային հիմքով ծրագիրը։ Նմանօրինակ ծրագիր է X-ի Community Notes-ը, որը սոցիալական հարթակում կիրառվել է նախորդ ամիս։ Սա ենթադրում է, որ օգտատերերը կարող են համագործակցել և գնահատել բովանդակությունը՝ համատեղ որոշելու, թե որն է ճիշտ տեղեկատվությունը: Այսինքն, օգտատերերը ստանձնում են ավելի մեծ պատասխանատվություն բովանդակության համար։

«Մենք վերադառնալու ենք մեր արմատներին և վերանայելու ենք մեր քաղաքականությունները՝ սխալները նվազեցնելու, կանոնները պարզեցնելու և վերականգնելու ազատ կամքի արտահայտումը մեր հարթակներում»,- հայտարարել էր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկենբերգը։

Ցուկենբերգի այս հայտարարությունից հետո աշխարհի տարբեր երկրներում գործող փաստեր ստուգող կազմակերպություններ բաց նամակ են ուղղել նրան՝ ընդգծելով, որ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը դադարեցնելու որոշումը հետընթաց քայլ է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել համացանց, որտեղ ճշգրիտ և վստահելի տեղեկատվությունն առաջնահերթություն է։

024-ի հուլիսից ՍիվիլՆեթը դարձել էր Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի գործընկերը Հայաստանում։ Լրատվամիջոցը ստուգում ու գնահատում էր Հայաստանում Facebook և Instagram հարթակներով հայրերենով հրապարակված բովանդակության ճշգրտությունը։

Անի Թամրազյան