Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային չէ․ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հանրային ծառայութունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ ներկայացնելով, թե ինչ փուլում է գտնվում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ Նրա խոսքով՝ միջազգային շատ լավ փորձ է բերվում Հայաստան։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրեց, որ 23 գրասենյակ կունենան, որից 2-3 կլինեն Երևանում, մնացածը՝ մարզերում։ Նա մանրամասնեց, որ այդ գրասենյականերում են ընդունվելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ դիմումները։ Անդրադառնալով քննադատություններին, թե անձնագրային գրասենյակների թիվը քիչ է և քաղաքացիների համար դժվարություններ են առաջանալու, Նելի Դավթյանը հավաստիացրեց, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով, հաճախակի գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չի լինելու։

«Նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, քանի որ ծառայությունները թվայնացվում են, բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային տարբերակով չի լինելու, այլ՝ թվային, ուստի, այս գրասենյակները բավարարելու են բնակչության սպասարկման համար»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։