Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը

Տաջիկստանի ՆԳ նախարարությունը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից խոշոր արշավ է իրականացրել օկուլտիզմի տարածման դեմ։ Ռեյդի ընթացքում ձերբակալվել է 1,5 հազար մարդ, որոնք զբաղվում էին «կախարդությամբ և գուշակությամբ»։ Բոլորն էլ հաշվառման են կանգնել, հայտնել է Էմոմալի Ռահմոնը Բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման պետական ինստիտուտի բացման արարողության ժամանակ։

Նախագահի խոսքով՝ ուժեղացված ծառայության ընթացքում ձերբակալվել են նաև ավելի քան 5 հազար մոլլաներ, որոնք պաշտոնական կրոնական կրթություն չեն ունեցել։ Դեռևս գարնանը Տաջիկստանի նախագահը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր երկրում օկուլտիզմի տարածման մասին և կոչ արել պայքարել դրա դեմ։ Ըստ նրա՝ սա «երկիրը դեպի սնահավատություն է տանում»։

Ապրիլին Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտարարել է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, ըստ որոնց՝ մինչև վեց ամիս հարկադիր աշխատանք է նախատեսվում խարդախության և խաբեության համար բուժարարների, գուշակների, կախարդների և թալիսման արտադրողների համար: Զեկուցվել է նաև գուշակների և կախարդների ծառայություններից օգտվող քաղաքացիների հատուկ ռեգիստր ստեղծելու մասին։

Օգոստոսին նախարարությունը հայտնել էր, որ գրանցամատյանում արդեն ավելացվել է ավելի քան 150 մարդ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի