«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

«Վրացական երազանք»-ը բողոք կներկայացնի դատախազություն ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների, որոնց պատճառով, ըստ իշխող կուսակցության, «Վրացական երազանքը» ձայներ է կորցրել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, գրում է Գրուզիա օնլայնը։

«Կան կոնկրետ ընտրողներ, նրանք բացահայտված են որպես «Վրացական երազանքի» կողմնակիցներ։ Երբ նրանք գնացել են ընտրատեղամաս, պարզվել է, որ նրանց հանել են ցուցակներից։ Պարզվել է, որ նրանք նշանակվել են Ազգային շարժման կլաստերի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ այլ տեղամասերում՝ հաճախ իրենց բնակության վայրից և համապատասխան տեղամասից հեռու։ Օրինակ՝ «Վրացական երազանքի» պայմանական շարքային համակիր Մամուկա Մդինարաձեն, որը կգնար իր ընտրատեղամաս Սաբուրթալոյում, պարզել է, որ իրեն նշանակել են, օրինակ, որպես «Ազգային շարժման» ներկայացուցիչ մեկ այլ տեղամասում։ Արդյունքում մեր շատ կողմնակիցներ չեն կարողացել քվեարկել»,- ասել է Մդինարաձեն։

Ըստ նրա՝ ընտրությունների օրը նման 81 դեպք է գրանցվել։ «Վրացական երազանքի» անդամը նաև պնդում է, որ որոշ դեպքերում ընդդիմության ներկայացուցիչները «շարժական քվեատուփի միջոցով քվեարկելիս դիտավորյալ թույլ չեն տվել ընտրողներին ստորագրել»:

«Մենք խոսում ենք երկու սխեմայի մասին՝ ինչպես են նրանք հետապնդում յուրաքանչյուր ձայն, ինչպես են գողանում ընտրությունները «Վրացական երազանքի» կողմնակիցներից»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի