Պեսկովը՝ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի զինվորականների մասին Բլինքենի հայտարարության մասին
Քաղաքականություն
01.11.2024 | 17:04ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը ԿԺԴՀ-ի զինվորականների՝ Կուրսի շրջանում լինելու և առաջիկայում Ուկրաինայում մարտերի մեջ մտնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ մենք նախկինում հայտարարել ենք այս թեմայով»,- ասել է Պեսկովը։
Բլինքենը հայտարարել էր, որ հյուսիսկորեացի 8 հազար զինվորականներ տեղափոխվել են Կուրսկի մարզ, սակայն նրանք դեռևս չեն մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի