Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի դեկտեմբերին ծրագրել է աշխատանքային այց կատարել Մալթա։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

Այսպիսով՝ սա կլինի Լավրովի առաջին այցը ԵՄ անդամ երկիր 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Վերջին անգամ դա եղել է 2021 թվականին, երբ Լավրովը Ստոկհոլմում մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։

Մալթայի դեսպանատնից հայտնել են, որ դեկտեմբերի 5-6-ը կղզում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստ անցկացնելու որոշումը «վերաբերվում է կազմակերպության բոլոր անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը»։

2023 թվականի նոյեմբերին Լավրովը Հյուսիսային Մակեդոնիայում մասնակցել էր ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Երկրի իշխանությունները որոշել էին բացել օդային տարածքը, որպեսզի Լավրովը կարողանա ներկա գտնվել հավաքին։ Մինչ այդ, Հյուսիսային Մակեդոնիան միացել էր ռուսական ավիաընկերությունների թռիչքների համար Եվրամիության սահմանած արգելքին։ Միջոցառմանը ռուս նախարարի անձնական ներկայության պատճառով Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ուկրաինան հրաժարվել էին մասնակցությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի