Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում հազարավոր մարդիկ նախօրեին հավաքվել են Ստամբուլի Էսենյուրթ շրջանում՝ բողոքելու շրջանի ղեկավար Ահմեթ Օզերի ձերբակալության ու նրան պաշտոնանկ անելու դեմ: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Օզերը ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորմանն անդամակցելու մեջ։

Երկրի Ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է Օզելի լիազորությունները և նրան փոխարինող է նշանակել։

Ի պատասխան այս զարգացումների՝ CHP-ի ղեկավարությունը, այդ թվում՝ կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, արտակարգ հանդիպում են անցկացրել CHP-ի Էսենյուրթի գրասենյակում՝ նախքան ցույցին մասնակցելը։

Բողոքի ակցիային մասնակցել է նաև քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարը, որը ՏԻՄ ընտրություններում պաշտպանել է Օզերին։ Հանրահավաքին միացել են  CHP-ի և DEM-ի հազարավոր կողմնակիցներ, արհմիություններ, քաղաքացիական հասարակության խմբեր և բնակիչներ: Հավաքվածները վանկարկել են «Հաղթելու ենք միասնությամբ», «Արդարություն, իրավունքներ և օրենք», «Կառավարություն հրաժարական» և «Արտահերթ ընտրություններ» կարգախոսները։

DEM-ի պատգամավոր Հաթիմօղուլլարը հիշեցրել է իշխող դաշինքի կողմից վերջերս նախաձեռնած բանավեճը հնարավոր նոր խաղաղության գործընթացի վերաբերյալ և քննադատել Օզերի հեռացումը՝ ի հակադրություն այդ ամենի։

«Եթե կառավարությունը պնդում է, որ աջակցում է ներքին խաղաղությանը, ապա ինչո՞ւ է թիրախավորել մի քաղաքապետարան, որն արդեն իսկ մարմնավորում է խաղաղությունն ու ներդաշնակությունը։ Այն, ինչ դուք արեցիք այսօր, հարձակում է Էսենյուրթի միասնության վրա»,- ասել է նա՝ ՆԳՆ-ի քայլն անվանելով «քաղաքական հեղաշրջում»:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտել է որոշումը՝ այն որակելով որպես «կեղտոտ սխեմայի» մաս, որի նպատակն է խարխլել տեղական ժողովրդավարությունը։

«Նրանք Ահմեթ Օզերին պիտակավորել են որպես ահաբեկիչ։ Այստեղ ենք՝ զգուշացնելու նրանց, ովքեր չեն հարգում ժողովրդի կամքը, մենք չենք նահանջելու»,- ասել է Իմամօղլուն։

CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելն էլ ընդգծել է Օզերի՝ որպես ակադեմիական և հարգված համայնքի գործչի լինելը։

«Նա հաղթեց Թուրքիայի ամենամեծ թաղամասում ձայների գրեթե կեսով, և այսօր Էսենյուրթը միավորված է՝ ասելով, որ «Ահմեթը մենակ չէ»: Նրանք ներխուժել են նրա տուն առավոտյան ժամը 5-ին։ Պաշտոնյաները վարվել են ստորացուցիչ կերպով, և այս վատ վերաբերմունքը կհիշվի»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի