Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի․ սա ամենաաղետալի հեղեղն է 1973 թվականից ի վեր։ Հեղեղումների պատճառ են դարձել հորդառատ անձրևները․ որոշ հատվածներում մի քանի ժամում թափվել է տարվա նորմայի չափ տեղում։

«Այժմ ամենակարևորը հնարավորինս շատ կյանքեր փրկելն է»,- ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը, որը հինգշաբթի այցելել էր տուժած շրջաններ:

Զոհերից 155-ը գրանցվել է Վալենսիա ինքնավար համայնքում, 2-ը՝ Կաստիլիա-Լա Մանչայում և 1-ը՝ Անդալուսիայում։
«Մենք բոլորս գիտենք ինչ-որ մեկին, ով մահացել է», – պատմել է դեղագործ Միգել Գերիլան BBC-ին: «Սա մղձավանջ է»,- ասել է նա։

Պաշտոնյաները չեն հայտնում անհետ կորածների ճշգրիտ թիվը, սակայն ասում են, որ այն մեծ է։

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը նախազգուշացրել է, որ արտակարգ դրությունը դեռ չի ավարտվել, իսկ վարչապետ Սանչեսը քաղաքացիներին հորդորել է հնարավորության դեպքում մնալ տանը և հետևել արտակարգ ծառայությունների խորհուրդներին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի