Երևանի Սայաթ-Նովա պողոտայում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Երևանի Սայաթ-Նովա պողոտայում տեղի է ունեցել ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը:

2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով, հավելել են գերատեսչությունից։

ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով: