Բայրամովը Բրիտանիայի պետնախարարի հետ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է քննարկել

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության կապակցությամբ, հատկապես էներգետիկայի, կրթության, փոխադարձ ներդրումների և այլ ոլորտներում։ Նախարարները քննարկել են այլընտրանքային էներգիայի ոլորտում երկու երկրների համագործակցությունը, արևային էներգիայի արտադրության կազմակերպման ուղղությամբ SOCAR-ի և BP-ի աշխատանքը, ինչպես նաև COP29-ի նախապատրաստական աշխատանքները։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Բայրամովը մանրամասն տեղակացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման՝ Ադրբեջանի տեսլականի, այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։

«Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցվել, աշխատանքներ են տարվում նախագիծն ամբողջությամբ համաձայնեցնելու ուղղությամբ, միաժամանակ, Հայաստանի Սահմանադրության մեջ եղած տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ հանդիսանում են գործընթացի հիմնական խոչընդոտը»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Հավելենք, որ որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էչլին Ամիրբեկովը Լոնդոն կատարած այցի ընթացքում բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել էր ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի