Լեհաստանը դեռևս չի փոխանցել Ուկրաինային խոստացած ՄիԳ-երը․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները դեռևս չեն փոխանցել խոստացված ՄիԳ կործանիչները՝ չնայած Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու համար ՆԱՏՕ-ի առաքելության հետ համաձայնությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք իսկապես ցանկանում էինք ՄիԳ-եր ստանալ Լեհաստանից, բայց նրանք չկարողացան դրանք տալ մեզ, քանի որ իրենց համար բավարար քանակություն չկար։ Մենք պայմանավորվել էինք ՆԱՏՕ-ի հետ, որ նրանք իրենց ոստիկանական առաքելությունը կնշանակեն, այսինքն՝ ինչպես մեր բալթյան ընկերների մոտ է, որոնք չունեն իրենց ինքնաթիռները, բայց ունեն այդպիսի առաքելություն։ Մենք այդ մասին պայմանավորվեցինք, բայց դրանից հետո Լեհաստանը մեզ ինքնաթիռներ փոխանցե՞ց։ Ո՛չ։ Այլ պատճառ գտնվե՞ց։ Այո՛»,-  ասել է Զելենսկին Անդրկարպատիա կատարած այցի ժամանակ։

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքը պահպանելու՝ ՆԱՏՕ-ի առաքելությունը գործում է 2000-ականների սկզբից և ամրապնդվել է 2014 թվականին Ղրիմը ՌԴ կողմից բռնակցումից հետո:

Այս տարվա օգոստոսին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր, որ Վարշավան կարող է ավելի շատ ՄիԳ-29 ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից նոր F-35 կործանիչներ ստանա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի