Նախարարը Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած պիտի լիներ․ Սրբուհի Գալյանի նվիրված լինելու մեջ համոզված են. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Երկար փնտրտուքներից հետո ՔՊ-ն որոշում կայացրեց Դատախազության Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունը ղեկավարող Սրբուհի Գալյանին նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում։ Մինչ այդ ՔՊ-ականները պնդում էին, թե Արդարադատության նոր նախարարը պետք է լինի ՔՊ թիմից՝ կուսակցական։ Սրբուհի Գալյանը թեև արդարադատության փոխնախարարն է եղել, սակայն քաղաքական ֆիգուր չէ։ Այս ընթացքում ՔՊ-ն դիտարկեց մի շարք ՔՊ-ականների թեկնածություններ, բայց նրանք չընտրվեցին, և հիմա Սրբուհի Գալյանն է դառնում նախարար։
Նշանակո՞ւմ է սա, որ ՔՊ-ում չեն գտել համարժեք թեկնածու, և հարկադրված են եղել դատախազությունից կադր ներգրավել, ինչպե՞ս բացատրել այս նշանակումը։ Այս հարցերը Factor TV-ի տաղավարում ուղղեցինք Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին, որը քննադատական վերաբերմունք է ունեցել Արդարադատության նախորդ 4 նախարարների նկատմամբ։

Իրավապաշտպանը պնդեց, որ այս նշանակումն այն մասին է, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակեց թեկնածու փնտրել իր շարքերում․ «Փնտրեցին Նիկոլ Փաշինյանին անձնվիրաբար ծառայելու պատրաստ մարդկանց, և քանի որ շարքերը պարբերաբար նոսրանում են, ստիպված եղան առանցքային և շատ կարևոր պաշտոններից մեկից հանել հավատարիմ մարդուն, և նշանակել Արդարադատության նախարար։ Կարծում եմ՝ առաջարկված թեկնածուներից ամենահարմար տարբերակն էր։ Միշտ ասել եմ, որ գիտելիքների և կրթության հետ կապված որևէ նախարարի հետ խնդիր չեմ ունեցել, այլ խնդիր է, թե ինչ հնարավորություն կունենան աշխատելու։ Դա կախված չի նախարարի անձից, այլ քաղաքական որոշում է արդարադատության ոլորտում փոփոխություն անելու հարցը։ Նախարարը պետք է լիներ ոչ թե ՔՊ-ական, այլ՝ Նիկոլ Փաշինյանին անձնվիրաբար ծառայող, թրի տակով անցած անձ։ Իսկ Սրբուհի Գալյանին, ում արդեն իսկ նշանակել էին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, հետևաբար՝ համոզված էին իր նվիրված լինելու մեջ»,- ասաց Կարապետյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան