Դիլիջանում անտառ են հատում․ որտե՞ղ է դեռևս հունվարին ստեղծված Էկոպարեկային ծառայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ահազանգում է «Դիլիջան ազգային պարկում» ծառահատումների նոր դեպքերի մասին։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են թարմ կտրված ծառերի ճյուղեր և կոճղեր։ Բնապահպանի խոսքով՝ անտառահատման դեպքերի մասին հայտնել են Էկոպարեկային ծառայությանը, բայց անարդյունք։

Էկոպարեկային ծառայությունը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույց է, նախկին Անտառային կոմիտեն։ Ծառայության պետն Անտառային կոմիտեի արդեն նախկին նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն է։ Factor TV-ն փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

ՇՄՆ մամուլի քարտուղար Անի Հակոբյանը մեզ հայտնեց, որ «Դիլիջան ազգային պարկում» ծառահատումների վերաբերյալ ահազանգ ստացել են։

Մինչ մենք փորձում էինք մեկնաբանություն ստանալ ծառայության պետից, երեկ երեկոյան Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություններ տարածվեցին, որ նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է նախ Էկոպարեկային ծառայություն, ապա՝ «Հայանտառ»։ Նշվում էր՝ նոյեմբերի 4-ից պետք է մեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը։

Ծառայությունը ստեղծվել է 2024 թվականի հունվարի 1-ին։ Այն պետք է անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հսկողության իրականացներ 24/7 ռեժիմով՝ նախկին 8 ժամի փոխարեն։ Տարեսկզբի ասուլիսում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, խոսելով Էկոպարեկային ծառայության հիմնադրումից, ասում էր, որ այն հնարավորություն կտա լիարժեք պայքարել ապօրինությունների դեմ։

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել էր ավելի վաղ, բայց շուրջ 1 տարի անց ծառայությունը, փաստորեն, դեռ չի էլ գործում։ Ինչո՞ւ ծառահատումները չեն կանխվել․ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով այսօր այցելեցինք Էկոպարեկային ծառայություն։ Աշխատակիցները փոխանցեցին, որ ծառայության պետը խորհրդակցության է և չի կարող ընդունել։

Իսկ ինչո՞վ է հայտնի Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։ Նա 2022 թվականին վարչապետի որոշմամբ նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահ։ 2024-ից Անտառային կոմիտեի փոխարեն ստեղծվել է Էկոպարեկային ծառայությունը, դրանից հետո զբաղեցնում է ծառայության պետի պաշտոնը։ «Հետք»-ը գրել էր, որ նա նախարար Հակոբ Սիմիդյանի ընկերն է, ինքը՝ Կիրակոսյանը, չէր հերքել դա։ Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ Աբովյանի մարզադաշտի նորոգման մրցույթը շահած «Արտշին պլյուս» ընկերությունը Կիրակոսյանի ընկերներին է պատկանում, իսկ մրցույթը խախտումներով է անցկացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան