Իսրայելի նախագահը կայցելի Բաքու՝ մասնակցելու COP29-ին

Լուրեր

18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
Բոլորը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ այս տարվա ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում՝ COP29-ում, որը տեղի է ունենալու Բաքվում, երկիրը կներկայացնի ինքը, գրում է The Times of Israel-ը։

Նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ իսրայելական պատվիրակության հետ զրույցում Հերցոգը նշել է կլիմայի փոփոխության և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ այն ժամանակ, երբ «չարիքի առանցքը (Իրանը և նրա պրոքսիները] փորձում է շրջապատել բոլոր կողմերից»:

Ըստ իսրայելական պարբերականի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի այց Բաքու չի սպասվում։

Ավելի վաղ The Hindustan Times-ը հայտնել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մասնակցելու Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին։ Լրատվամիջոցը նշել է, որ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մասնակցության մասին փաստաթղթի համաձայն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այն առաջնորդների թվում են, որոնք, ըստ կանխատեսումների, բաց կթողնեն COP29-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի