Հնդկաստանի վարչապետը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով կարող է բաց թողնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP29-ը, որը կկայանա հաջորդ ամիս Ադրբեջանում։ Այս մասին ասել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, գրում է The Hindustan Times-ը։

Նշվում է, որ այս զարգացումը բացառում է Հնդկաստանի առաջնորդի և Պակիստանի իր պաշտոնակից Շահբազ Շարիֆի հանդիպման հնարավորությունը, որին ձգտում էր Իսլամաբադը։

Սպասվում է, որ COP29-ում Հնդկաստանի պատվիրակությունը կգլխավորի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար Բհուփենդեր Յադավը, լրատվամիջոցին հայտնել են իրավիճակին տեղյակ չորս անձինք՝ անանունության պայմանով։

UNFCCC-ի կողմից հրապարակված պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մասնակցության մասին փաստաթղթի համաձայն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այն առաջնորդների թվում են, որոնք, ըստ կանխատեսումների, բաց կթողնեն COP29-ը:

Ընդհանուր առմամբ, 106 պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ մինչ այժմ հաստատել են, որ ելույթ կունենան COP29-ի Համաշխարհային առաջնորդների կլիմայական գործողությունների գագաթնաժողովում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս չի հաստատել իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի