Կիևում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 9 մարդ է տուժել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հոկտեմբերի 30-ի գիշերը ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի տեղեկացմամբ՝ հոկտեմբերին սա արդեն 19-րդ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Այս գիշեր օդային տագնապը տևել է ավելի քան երկու ժամ, փոխանցում է Current Time-ը։

ՀՕՊ համակարգերը, ըստ Պոպկոյի, խոցել են բոլոր անօդաչու թռչող սարքերը։

«Ռուսական անօդաչուները չեն փոխել իրենց մշտական մարտավարությունը․ դրանք մայրաքաղաքին մոտեցել են տարբեր կողմերից, տարբեր բարձրություններից։ Հակառակորդի անօդաչու թռչող սարքերը ժամանակին հայտնաբերվել և վնասազերծվել են հակաօդային պաշտպանության ուժերի և տեխնիկայի կողմից»,- նշել է պաշտոնյան։

Խոցված անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Կիևի Սոլոմենսկի շրջանում։ Արդյունքում հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի մի քանի բնակարաններում, 18 մարդ տարհանվել է։ Տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երեխա։

Նույն տարածքում հրդեհվել է վարչական շենք։ Հրդեհն արագ մարվել է, տուժածներ չկան, հավելել է Պոպկոն։

Ավելի ուշ Կիևի իշխանությունները պարզաբանել են, որ վնասվել է նաև մանկապարտեզի շենքը։

Նախորդ գիշեր Սոլոմենսկի թաղամասում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով հրդեհվել էին կայանված մեքենաներ, խանութ և առևտրային շենք։ 5 մարդ վիրավորվել էր, 15-ը՝ տարհանվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի