ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։

Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը և սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը՝ Պիկատը պատասխանեց․ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»։

Նա մանրամասնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաև հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:

«Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն:  Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց», – ասաց Քրիստա Պիկատը։

Նա հավելեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախուստի դիմել և հաստատվել Հայաստանում, նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառույցի աջակցությունն ու օգնությունը և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանականական առումներով։

«Բացի այդ, ուղարկված առաքելությունը նաև փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, այն կենդանի ժառանգության պահպանմանը, որն ունեն այս համայնքները։ Մեզ համար շատ կարևոր է, որ համայնքն իրականում քննարկի, թե որոնք են իր սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունի», – նշեց Քրիստա Պիկատն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում, եթե կան ավանդույթներ, որոնք անհետացման եզրին են, կարելի է նաև միջոցներ փնտրել, թե ինչպես պահպանել դրանք։

Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ է ցանկանում աշխատել այս համայնքների և, իհարկե, իշխանությունների հետ՝ մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական այն մշակութային ժառանգությունը, որը դարեր ի վեր գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնեց, որ կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Կցանկանայի նաև նշել, որ այժմ 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Այնպես որ, դա նաև անդամ երկրների և կոմիտեի որոշումն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպե՞ս կարող է ներգրավվել և աջակցել երկրներին», – եզրափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը։