Թուրքիա-PKK բանակցությունները դատապարտված են, եթե Անկարան ձգտի խափանել սիրիական քրդերի ինքնավարությունը․ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև ցանկացած խաղաղ բանակցություն, ամենայն հավանականությամբ, կձախողվի, եթե Թուրքիան պնդի սիրիական քրդերի ինքնակառավարման վերացման հարցում: Այս մասին ասել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարը Al-Monitor-ի հետ հարցազրույցում, փոխանցում է Turkish Minute-ը։

Օրերս Թուրքիայի իշխող կոալիցիայից MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր ձիթենու ճյուղ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին՝ առաջարկելով նրան գալ խորհրդարան՝ հրաժարվելու ահաբեկչությունից և ցրելու իր կուսակցությունը: Մեկ օր անց Օջալանը, որը 1999 թվականից գտնվում է թուրքական բանտային կղզում, 2020 թվականից ի վեր առաջին անգամ տեսակցել էր իր ընտանիքի անդամներին։

SDF-ի հրամանատար Մազլում Աբդին ասել է, որ Անկարայի և PKK-ի միջև խաղաղության բոլոր ջանքերը կտապալվեն, եթե Թուրքիան շարունակի կոչ անել դադարեցնել սիրիական քրդական ինքնավարությունը: Նա զգուշացրել է, որ ինքնավար վարչակազմի կարգավիճակի վերացումը կհանգեցնի ձախողման՝ ընդգծելով, որ Թուրքիայի քրդական հարցի խաղաղ լուծումը լայնածավալ, դրական ազդեցություն կունենա Սիրիայի և տարածաշրջանի քրդերի վրա։

«Թուրքիայի քրդական խնդիրը պետք է լուծվի, առաջին հերթին, Թուրքիայի սահմաններում։Մենք ամբողջ սրտով աջակցում ենք Թուրքիայում քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Աբդին։

Նա հավելել է, որ ներթուրքական խաղաղությունը ճանապարհ կհարթի SDF-ի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման համար և, հնարավոր է, կհեշտացնի SDF-ի և սիրիական կառավարության միջև ապագա համաձայնությունը:

Խոսելով հյուսիսարևելյան Սիրիայից՝ Աբդին հերքել է Թուրքիայի մեղադրանքները, որ իր վարչակազմը ներգրավված է եղել հոկտեմբերի 23-ին PKK-ի զինյալների կողմից թուրքական պետական ռազմական համալիրի վրա հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Փոխարենը նա պնդել է, որ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայի հյուսիս-արևելքում նպատակ են ունեցել քայքայել քրդերի գլխավորած ինքնավար վարչակազմը, որը ստեղծել են իր ուժերը:

Թուրքական իշխանությունները SDF-ին մեղադրում են PKK-ի պրոքսին լինելու մեջ, որն Անկարան որակում է որպես ահաբեկչական խմբավորում։ Նրանք այժմ SDF-ին կոչ են անում ցրել Սիրիայում ռազմական և քաղաքական կառույցը, որը PKK-ի հետ խաղաղ բանակցությունների առանցքային մասն է: Աբդին ասել է, որ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի գլխավորած կառավարման համակարգը ոչնչացնելն է, որը տեղում հայտնի է  Ռոժավա անունով։

Ադբին հայտնել է, որ թուրքական հարձակումները 5-րդ օրն է՝ շարունակվում են, որոնց հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, մեծ մասը՝ քաղաքացիական անձինք, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Քուրդ հրամանատարը նշել է, որ հարձակումները ներառում են հրետանային գնդակոծություն և օդային հարվածներ F-16 կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից՝ թիրախավորելով Ռոժավայում քուրդ խաղաղ բնակիչների առօրյա կյանքի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները: Նա հավելել է, որ SDF-ն անուղղակիորեն հաղորդակցվել է միջնորդների միջոցով, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, պահանջելով դադարեցնել թուրքական ագրեսիան:

Աբդին հույս ունի, որ արևմտյան դաշնակիցները կճնշեն Թուրքիային՝ ստիպելով դադարեցնել հարձակումները: Նա նաև քննադատել է Ռուսաստանին և սիրիական ռեժիմին նվազագույն միջամտության համար։

«Ռուսները նույնպես բավականաչափ չեն անում։ Ինչ վերաբերում է ռեժիմին, ապա նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում»,- ասել է նա  լրատվամիջոցին:

Շահարկումների ֆոնին, որ Թուրքիայի կողմից PKK-ի հետ խաղաղ բանակցությունները կարող են հանգեցնել քրդական հակամարտության ավելի լայն լուծման, Աբդին ընդգծել է, որ Անկարայի պայմանները պետք է հարգեն սիրիացի քրդերի ինքնակառավարման կարգավիճակը, որպեսզի բանակցությունները հաջողության հասնեն: Նա նաև մերժել է  այն գաղափարը, որ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պետք է հրամայի սիրիացի քրդերին լուծարել իրենց ինքնավար վարչակազմը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջների:

«Օջալանը երբեք մեզ նման պահանջ չէր ներկայացնի»,- նշել է Աբդին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի