Ուկրաինական Ռադան ռազմական դրությունը երկարաձգել է մինչև փետրվարի սկիզբ
Քաղաքականություն
29.10.2024 | 18:10Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի քվեարկել է ռազմական դրությունը և մոբիլիզացիան երեք ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը երկարաձգելու օգտին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ ուկրաինական մամուլի՝ խորհրդարանը վստահ մեծամասնությամբ կողմ է քվեարկել նախագահ Զելենսկիի կողմից նախօրեին ներկայացված համապատասխան օրինագծերին. 404 պատգամավորներից 311-ը կողմ է քվեարկել ռազմական դրության երկարաձգմանը, իսկ 304-ը՝ մոբիլիզացիայի երկարաձգմանը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, որը հայտնել է քվեարկության արդյունքները, նշել է, որ մեծ պատերազմի սկզբից Գերագույն ռադան 12-րդ անգամ է երկարացրել ռազմական դրությունը։
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի