Թայվանը ցանկանում է ԱՄՆ-ից 1000 հարվածային ԱԹՍ գնել՝ Չինաստանից պաշտպանվելու համար. Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թայվանի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ից հարձակողական անօդաչու թռչող սարքեր գնել, որոնք արտադրվում են AeroVironment-ի և Anduril Industries-ի կողմից: Թայվանի իշխանություններն արդեն ստորագրել են նման 1,000 ԱԹՍ գնելու պաշտոնական համաձայնագրերը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալությունը նշում է, որ անօդաչու սարքերի գնումները պետք է օգնեն Թայվանին «զսպել չինական պոտենցիալ հարձակումը»։

Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի վերջին Թայվանի պաշտպանության նախարարությունը ստորագրել է «առաջարկի և ընդունման նամակ»։ Սա փաստաթուղթ է, որը ստորագրվում է նախքան պայմանագրի կնքումը, որի մեջ նշվում է արտադրանքի քանակը, դոլարով արժեքը և առաքման ժամկետները: Պաշտոնապես պայմանագրերը կարող են կնքվել մոտ ապագայում։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը և պարբերաբար քննադատում է ԱՄՆ իշխանություններին՝ կղզի-պետությանն աջակցելու համար։ Հունիսին ԱՄՆ-ը հավանություն է տվել Թայվանին անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքին, իսկ Չինաստանի պաշտպանության նախարարությունը կողմերին կոչ է արել դադարեցնել «ռազմական դավադրությունը»։ Սեպտեմբերին ԱՄՆ-ը 567 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Թայվանին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի