Մենք աջակցում ենք վրացիներին, ովքեր պայքարում են եվրոպական ապագայի համար․ Մայա Սանդու

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Քիշնևն աջակցում է վրաց ժողովրդին, որը պայքարում է Վրաստանի եվրոպական ապագայի համար, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Մոլդովայի նախագահի մեկնաբանությունը հաջորդել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկություններին։

«Ես հենց նոր խոսեցի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Վրաստանի ընտրություններից հետո։ Մոլդովան աջակցում է ազատության, ժողովրդավարության ու եվրոպական ապագայի համար պայքարող բոլոր վրացիներին»,- գրում է Սանդուն։

Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր քվեաթերթիկները հաշվելուց հետո հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցնում նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, ստացել են 37,78 տոկոս։

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ-ի տվյալները և բոյկոտելու են խորհրդարանի աշխատանքը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն ամբողջությամբ կեղծված է անվանել և բողոքի ակցիաների կոչ արել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի