Կարեն Սարուխանյանը՝ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն ինքն է լինելու։ Նա, սակայն, չի շտապում իրադարձություններից առաջ ընկնել։  Կարեն Սարուխյանի խոսքով, երբ պաշտոնապես կհաստատվի, որ «Բալասանյան» դաշինքը Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ հրաժարական է տվել, իրենք հայտարարությամբ հանդես կգան։

«Առհասարակ, ՔՊ-ն հետևյալ  մոտեցումն ունի․ համայնքներում մենք ունենք տարածքային կազմակերպություններ, որոնց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքնում քաղաքական թիմի առաջնորդ, և նմանատիպ իրավիճակներում իրենք են գլխավորում ցուցակը։ Իսկ Գյումրիի պարագայում ես ՔՊ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ։ Տեսնենք՝ իրադարձությունների զարգացումն ինչպես կլինի»,- մեկնաբանեց իշխանական պատգամավորը։

Կարեն Սարուխանյանի խոսքով՝ իր քաղաքական թիմն ինչ որոշում կայացնի, ինքն այն ընդունելու է։ Նա նշեց, որ Գյումրիի մասով ՔՊ-ն արդեն ունի որոշում՝ այդպես էլ հստակ չհայտարարելով այդ որոշման մասին։

Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնել էր, որ «Բալասանյան» դաշինքի բոլոր 14 անդամները քաղաքապետի գլխավորությամբ հրաժարվում են մանդատներից, թեև պաշտոնական որևէ հայտարարություն այս պահի դրությամբ դեռ չկա։

Կարեն Սարուխանյանը 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ Նա եղել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Սարուխանյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին և պաշտոնավարել ընդամենը 3 ամիս։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ։

 

Մանյա Պողոսյան