Մոսկվան չի միջամտում Թբիլիսիի ներքին գործերին․ Պեսկովը՝ Վրաստանում ընտրությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի ներկայացուցիչը, միաժամանակ, նշել է, թե «եվրոպական շատ ուժեր փորձել են ազդել քվեարկության արդյունքի վրա», գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա տեսնում են անզեն աչքով։ Հրապարակայնորեն հայտարարվում է, որ իրականացվում է երկրում իրավիճակի ապակայունացման փորձ։ Անզեն աչքով նաև տեսանելի են միջամտության փորձերը, սակայն ոչ Ռուսաստանի կողմից։ Քվեարկության ելքի վրա ազդեցություն ունենալ փորձել են մեծ թվով ուժեր եվրոպական երկրներից, եվրոպական տարբեր կառույցներից։ Ոչ ոք նույնիսկ չի թաքցրել, դրանք հրապարակային հայտարարություններ էին։ Ի տարբերություն Մոսկվայի։ Մենք չենք խառնվում Վրաստանի ներքին գործերին ու չենք պատրաստվում խառնվել»,- վստահեցրել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այս ընտրություններում դարձել են ռուսական հատուկ գործողության զոհը։ Նա նշել է, որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի