Ապարանում լեռնադահուկային հանգստավայրը կբացվի դեկտեմբերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2024 | 23:30
X-ն արգելափակել է Թուրքիայում վտարանդի թուրք լրագրողների և ակտիվիստների ավելի քան 100 օգտահաշիվների մուտքը
25.10.2024 | 23:18
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.10.2024 | 23:08
Շոլցը կողմ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի միջնորդությանը
25.10.2024 | 22:55
Ֆրանսիայում Ալիևի քննադատի սպանությունն անդրազգային հանցագործություն է որակվել
25.10.2024 | 22:40
ՌԴ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է ռեկորդային մակարդակի` տարեկան 21%-ի
25.10.2024 | 22:28
Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին կարևոր է կազմակերպության բոլոր անդամների համար
25.10.2024 | 22:17
Մոլդովայի ապագան վտանգի տակ է. Մայա Սանդու
25.10.2024 | 22:05
Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության հետ
25.10.2024 | 22:00
Ադրբեջանը չհարձակվեց Սյունիքի վրա ԱՄՆ զսպման շնորհիվ․ գիտեն՝ Ալիևն այն կգրավի և ՌԴ-ին կհանձնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2024 | 21:52
Խնայելով մինչև 20,000 դոլար. մեկնարկել է ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2024-ը Մերիդիան էքսպո կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2024 | 21:35
Նախագահի հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել
25.10.2024 | 21:17
Իլոն Մասկը 2022թ․ վերջից պարբերաբար շփվում է Վլադիմիր Պուտինի և Կրեմլի պաշտոնյաների հետ․ WSJ
25.10.2024 | 21:05
Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
25.10.2024 | 21:00
Հեղաշրջում ծրագրած խումբը ՌԴ ՖՍԲ-ի հետ է կապված․ Գյումրիում պիտի իջնեին, ուր ռուսական բազա կա․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2024 | 20:49
ԱՀԿ-ն կորցրել է կապը Գազայի հիվանդանոցի անձնակազմի հետ Իսրայելի հարձակումից հետո
Բոլորը

Ապարանի Եղիպատրուշ համայնքի հարևանությամբ կառուցվում է «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը։ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը հետազոտական և նախագծային աշխատանքները սկսել է 2016 թվականին։ 2023-ի հունվարին ճոպանուղին փորձարկվել է, իսկ փետրվարին՝ արդեն ակտիվ գործել: Համալիրի շահագործմամբ նախատեսվում է պետական բյուջե վճարել տարեկան մոտ 1,2 մլրդ դրամ հարկ: Նախագիծը երկարաժամկետ է և ծրագրվում է ավարտել 15 տարում։

«Առաջին փուլում նախատեսում ենք 4 ճոպանուղի, որոնցից 3-ն այս սեզոնին արդեն կգործարկվեն, 2 ռեստորան արդեն գործում են, կգործեն ևս 2-ը, հյուրանոցային համալիրները քոթեջային տեսքով արդեն գործում են»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Բաղդասարյանը։

2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն, հիշեցնենք, Տիգրան Հարությունյանն է՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը, հետախուզման մեջ գտնող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։

Պետական միջոցներով արդեն կառուցվում է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։ ՏԿԵՆ հայտարարած մրցույթում հաղթել է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն՝ 715 մլն դրամ գնային առաջարկով։ «Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, կազմակերպիչը «Մայլեռ ԱՏԳ» ընկերությունն է։

«Մեզ տվել են ոչ թե միանձնյա այդ արտոնությունից օգտվելու հնարավորություն, այլ կազմակերպչի հնարավորություն, մենք պետք է կազմակերպենք աշխատանքները, որպեսզի ցանկացած ներդրող ընկերություն, որ կուզենա այս մեծ նախագծում իր ներդրումը, իր լուման ունենալ, կարողանա օգտվել այդ արտոնությունից։ Միշտ բաց ենք ցանկացած ներդրողի հետ իր նաիագիծը քննարկելու, և եթե այն համահունչ լինի մեր ծրագրին, այսինքն՝ նրան, ինչ ուզում ենք այստեղ արդյունքում ստանալ, միանշանակ պատրաստ ենք համագործակցության»,- նշել է Բաղդասարյանը։

Ներդրումային ծրագրով՝ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ աշխատավարձով։

Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ ներկայում ընկերության աշխատողները 12-ն են․ ««Մայլեռ»-ն ունի պայմանագրային գործընկերներ, կապալառուներ, այստեղ 200-ից ավելի աշխատողներ կան, որոնք մեր շնորհիվ ստեղծված աշխատատեղերն են, մեր կապալառու ընկերությունների աշխատակիցներն են, առանց որոնց անհնար կլիներ ի կատար ածել այն ամբողջ աշխատանքը, որը նախատեսել ենք նախագծով»։

Ներդրումային ծրագիրը հաստատելիս Կառավարությունը նաև խաղատան լիցենզիայի տրամադրմանն էր համաձայնել, մշակել համապատասխան օրենք և ներկայացրել խորհրդարան, սակայն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել այդ նախագծին։ ԱԺ իրավական փորձաքննության գնահատականը բացասական է եղել՝ նշելով, որ նախագիծը «խտրական» է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

Հանձնաժողովի նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում խաղատնային գործունեությունը նախատեսված է բոլոր ընկերությունների համար, իսկ Եղիապատրուշում միայն 1 ընկերության է թույլատրվում խաղատուն կառուցել, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է․ «Այո, հենց այդպես։ Բանակցությունների արդյունքում իրենց պայմանն է եղել, որպեսզի այդ հնարավորությունն իրենց ընձեռվի էքսկլյուզիվ առումով այդ տարածաշրջանում։ Մարդիկ ուզում են էքսկլյուզիվության իրավունք ունենալ, որպեսզի կարողանան խաղատան եկամուտներով իրենց արած ներդրումները փոխհատուցել»։

Վահան Քերոբյանի այս գնահատականներից «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» տնօրենը տեղյակ չէ․ «Ես նման գնահատականներ չեմ լսել, անկեղծ ասած, նմանատիպ հաշվարկներ էլ չունենք շահութաբերության հետ կապված։ Խաղատան լինել-չլինելու խնդիրը դրված է ամբողջ նախագծի մաս լինելու մեջ, այն բացարձակապես չի համարվում մեր նախագծի կորիզը, հետաքրքրություններից, ժամանցային հնարավորություններից մի ուղղությունն է»։

Կառավարությունն օրենսդրական նոր փոփոխություններ է ձեռնարկել․ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և 2023 թվականի հոկտեմբերին հանրային քննարկման է դրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց հիմնավորման համաձայն՝ խաղատնային գործունեություն կթույլատրվի կազմակերպել կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով ստեղծվող հանգստի կազմակերպման վայրի սահմաններում՝ վճարելով տարեկան բազային տուրքի 100,000-ապատիկի չափով, այսինքն՝ 100 մլն դրամ։ 2014 թվականից գործող օրենքով, հիշեցնենք, խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում, իսկ որևէ այլ վայրում խաղատուն կազմակերպելու համար անհրաժեշտ է կատարել 40 մլրդ դրամի ներդրում:

«Մայլեռ»-ի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 30 մլրդ դրամ է․ կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ներդնել ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ևս 15 միլիարդ դրամի ներդրումներ նախատեսվում են հյուրանոցային հատվածի կառուցման համար, այդ թվում՝ տարբեր ներդրողների կողմից։

Ըստ Մհեր Բաղդասարյանի՝ հենց օրենքով թույլատրելի լինի դիմել խաղատան լիցենզիայի, ընկերությունը միանշանակ կփորձի։

«Խոսքը վերաբերում է արագ զարգացող տուրիստական գոտիներին, հիմա մենք արդարացիորեն խնդրում ենք մեզ ևս դիտարկել որպես արագ զարգացող տուրիստական կետ։ Եթե Կառավարությունը կդիտարկի մեզ այդպիսին և օրենքում կիրականացնի համապատասխան փոփոխությունը, մենք սիրով կդիմենք լիցենզիայի համար։ Այս ներդրումն արդեն արված է, ենթակառուցվածքը գործում է, միանշանակ անլրջություն կլինի ասել՝ փակում ենք, գնում ենք։ Նեղացկոտների հետ գործ չունեք, միանշանակ, բայց ինքը համարվում է կարևոր ուղղություններից մեկը։ Աշխարհի ցանկացած մեծ, լուրջ լեռնադահուկային համալիրներում խաղատան առկայությունն նաև գրավիչ խթան է դրսի տուրիստին հրավիրելու, բերելու և տեղում հավելյալ ծառայություն մատուցելու համար»,- ասում է նա։

Լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարությունը 2021 թվականի մի որոշմամբ համայնքի 745 հողամասերի տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ։ Մինչ օրս ընկերությունը դատարաններում փորձում է իր իրավունքներն ամրագրել այդ հողամասերի նկատմամբ։

«Դատական գործեր այսօր էլ կան, դրանք մեծամասամբ առնչվում են այն հողատարածքներին, որոնց սեփականատերերին ինչ-ինչ պատճառներով չենք կարողացել հայտնաբերել, այսինքն՝ բավականին շատ հողեր կան, որոնց սեփականատերերը մահացել են, թղթաբանական խնդիրները հարթելու պատճառով են դատական պրոցեսները։ Ֆիզիկական անձանց հետ այսօր ոչ մի խնդիր չունենք։ Նախկինում ունեցել ենք անհամաձայնություններ, ինչը շատ բնական է, ինչը ենթադրում էր նաև գերակա շահի ճանաչումը, բայց քննարկումների արդյունքում կարողացանք լուծել այդ խնդիրները։ Այսօր շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք գյուղացիների և տեղացիների հետ»,- ասում է Բաղդասարյանը։

Եղիպատրուշի բնակիչները Factor TV-ի հետ զրույցում տարբեր կարծիքներ հայտնեցին։ Ոմանք դժգոհ են և մինչ օրս պայքարում են իրենց իրավունքների համար։

Հովհաննես Գալստյանը բողոքարկել է դատարանի որոշումը․ «115 դրամ ընկերությունն է վճարել, 15 դրամ էլ՝ պետությունը, 130 դրամ են հաշվել։ Մենք գնացել ենք Երևան՝ Էկոնոմիկայի նախարարություն,համաձայն չենք եղել իրենց գերակա շահին, որովհետև գյուղացին էդ հողերով է ապրում։ Հիմա գնացել եմ ուրիշի դաշտ, խոտ անեմ, անասուններիս պահեմ։ 2 հա է դաշտը, խոստացան համարժեք հող տալ, բայց էսօր-էգուց արեցին, դատարանը վճիռ կայացրեց, որ հողը տալիս է «Մայլեռ»-ին, բողոքարկել ենք։ Մեզնից հող են վերցնում, ուրիշ տալիս, որ արժեք չունի, սարի դոշի վրա է։ Պիտի լավ հող տար, չտվեց»։

Վահան Նավասարդյանի 1300 քմ վարելահողի համար ընդամենը 180 հազար դրամ են առաջարկել․ «Իրենք էս պահի դրությամբ ամբողջը դատարանով իրենց անունով են արել, բայց ես իրենցից ո՛չ գումար եմ վերցրել, ո՛չ էլ ուզում եմ էդ հողը տամ չնչին գումարի հաշվին, ընդամենը 180 հազար դրամ՝ 1300 քմ-ի համար։ Բաղդասարյանին տեսա, ասաց՝ էդ չափի հող չունենք։ Ես դատարան չեմ դիմել, ուղղակի իմ հողակտորը որ քիչ է, ես որ դիմեմ դատարան, երևի 4-5 էդքան գումար ծախսեմ, որ դատարանի հարցերը լուծեմ։ 44-օրյայի մասնակից եմ, դա էլ հաշվի չառան։ Կարտոֆիլ ենք դրել, բանջարեղեն, բայց մեզանից ձրի ուզում են խլեն։ Իմ սեփականությունն է, բարելավում էին տվել։ Գումարը փոխանցված է դեպոզիտային հաշվին, ես ասեցի՝ ինձ պետք չի»։

Եղիպատրուշցիներից ոմանք էլ գոհ են։ Զալիբեկ Հայրապետյանն իր հողը փոխանակել է․ «Սկզբից վատ ընդունեցինք, բողոք-մողոք, թե մեր հողերն առան, մենք ոնց ենք անելու։ Մարդիկ փոխանակեցին, ես էլ ունեի, փոխանակեցի նույն չափով։ Մինչև էդ վարում-հնձում էինք, հիմա վերցրեցին, էլի ենք վարում-հնձում՝ մինչև իրենք ուզեն։ Լավ է, մարդիկ աշխատում են, երիտասարդությունը ստեղ է, էլ դուրս չեն գնում»։

Հրանտ Հովհանիսյանը նույնպես փոխանակել է գերակա շահի տակ հայտնված իր հողակտորը․ «Գերակա տարածքում ես հող եմ ունեցել, բայց նենց տեղ, որ ո՛չ շինարարություն էր հնարավոր, ո՛չ ուրիշ բան։ Հիմա ուրիշ տեղ եմ վերցրել, շինարարություն կանեմ։ Նենց չի, որ ստիպված վերցրել են մարդկանց ձեռքից, համաձայնության հիմնականում եկել են, մի քանի հոգի են մնացել, երևի իրանց հողին համապատասխան հող չկա, կվերցնեն, էլի։ Կլինի, ամեն ինչն էլ լուծում ունի»։

«Մայլեռ»-ում սահուղիներն այս տարի կբացվեն դեկտեմբերին․ դահուկասահքի 2024-25 շրջանում կգործի 3 ճոպանուղի՝ 30 կմ սահուղիներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան