Շոլցը կողմ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի միջնորդությանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Ուկրաինայում Ռուսաստանի հրահրած պատերազմի քաղաքական կարգավորման օգտին և աջակցել է Հնդկաստանի միջնորդությանը: Գերմանիայի կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շատ առումներով ազդում է նաև Գերմանիայի ու Հնդկաստանի վրա։ Ոչ ոք չի կարող աչք փակել այս հակամարտության վրա։ Դրա համար էլ ես վճռականորեն արտահայտվում եմ, որ Հնդկաստանը հանդես գա երկարատև ու արդար խաղաղության օգտին»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ ողջունում է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ օգտագործելու իր ամուր կապերը բոլոր կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության քաղաքական լուծմանը:

«Այս պատերազմը, որը մոլեգնում է արդեն այնքան երկար ու այնքան կյանքեր է խլում, պետք է վերջապես ավարտվի։ Ուկրաինայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է պահպանվեն։ Սա այն է, ինչի օգտին մենք հանդես ենք գալիս»,- եզրափակել է Շոլցը:

AP գործակալության հաղորդմամբ՝ մինչ այժմ Մոդին խուսափում էր Ռուսաստանին դատապարտել Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար և կենտրոնացել է խաղաղ կարգավորման վրա։ Ավելի վաղ Մոդին հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ լինել Մոսկվայի ու Կիևի միջև ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններում։

«Մենք լիովին աջակցում ենք խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը»,- ասել է նա Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի