Ֆրանսիայում Ալիևի քննադատի սպանությունն անդրազգային հանցագործություն է որակվել

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Ֆրանսիայում սպանված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատ, քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկանդերլիին հուղարկավորել են հոկտեմբերի 21-ին։ Քննչական խումբը 20 օրից ավելի քաղաքական էմիգրանտի մարմինը պահել է՝ փորձաքննությունն ավարտելու նպատակով։ Իսկանդերլիի սպանությունը որակվել է անդրազգային հանցագործություն, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Իսկանդերլիի եղբայրը՝ Օգթայ Իսկենդերլին։

«Քննչական մարմնի առաջարկությամբ՝ ընտանիքի միակ անդամն էի, որ ներկա էի հուղարկավորությանը։ Ինձ ասացին, որ հուղարկավորությանը շատ մարդկանց ներկայությունը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել: Ընտանիքը նույնպես որոշել է, որ թաղմանը շատ մարդ չմասնակցի։ Հետաքննության ընթացքում Վիդադիի ընտանիքի իրավունքները պաշտպանում են ֆրանսիական պետության կողմից նշանակված երկու փաստաբաններ։ Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։ Բայց նախաքննության ընթացքի մասին մեզ ոչ մի տեղեկություն չեն տալիս։ Հետաքննությունն ընթանում է խիստ գաղտնի պայմաններում»,- պատմել է նա։

Օքթայ Իսկենդերլին ասել է, որ քաղաքական ներգաղթյալների դեմ անդրազգային հանցագործությունները գտնվում են Արևմուտքի ուշադրության կենտրոնում։

«Երեկ Եվրախորհրդարանում (խոսքը Ադրբեջանի վերաբերյալ քննարկման մասին է) լսումներ են եղել։ Ինձ էլ էին հրավիրել։ Ես այնտեղ մասնակցել եմ որպես դիտորդ՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Նիստում խոսվել է Վիդադիի մասին, իսկ պատգամավորները բազմիցս ասել են, որ Վիդադիի սպանությունն անդրազգային հանցագործություն է։ Դրանից երկու օր առաջ լսումներ են անցկացվել նաև Չեխիայում։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում լսումներ կանցկացվեն՝ կապված անդրազգային հանցագործության դեմ պայքարի հետ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Իսկենդերլին հարձակման էր ենթարկվել Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում իր բնակարանում սեպտեմբերի 29-ին։ Նա երկու օր անց հիվանդանոցում մահացել։ Նրան դանակի 24 հարված էր հասցվել։

Իսկենդերլին հայտնի է Ադրբեջանի կառավարության ու նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ քննադատություններով։ Ադրբեջանում նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, կալանավորվել է և դատապարտվել։ Շուրջ 10 տարի առաջ նա բնակություն է հաստատել Ֆրանսիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի