Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում:

Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության նախագահը գոհացուցիչ է համարել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

Դեսպան Լազարոթոն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են եւ 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայնմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: