Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայում ՀՀ դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Լաոսում ՀՀ դեսպան

Լուրեր

06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Սուրեն Բաղդասարյանը՝ Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Նախագահի այլ հրամանագրերով Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։