Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 22 մարդ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Անկարայի Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ) ռազմարդյունաբերության ձեռնարկությունում ահաբեկչության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ երկու հարձակվողները սպանվել են։

«TUSAŞ-ի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով չեզոքացվել է երկու ահաբեկիչ։ Ցավոք, հարձակման հետևանքով ունենք 5 զոհ և 22 վիրավոր։ Վիրավորներից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, նրանցից 19-ը բուժվում են»,- ասել է թուրք պաշտոնյան։

Երլիքայան նաև հայտարարել է, որ հանցագործները, «մեծ հավանականությամբ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ են»:

«Գործելաոճը ցույց է տալիս, որ մեծ հավանականություն կա, որ հարձակումն իրականացրել է PKK-ն: Երբ նույնականացումն ավարտվի, և ապացույցներն ավելի պարզ դառնան, մենք ձեզ հետ ավելի կոնկրետ տեղեկատվություն կկիսվենք»,- նշել է նա։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հարձակման համար մեղադրել է PKK-ին։

«Մենք ամեն անգամ պատժում ենք PKK-ի սրիկաներին, բայց նրանք երբեք չեն սովորում: Ինչպես միշտ ասում եմ՝ մենք չենք դադարի գնալ նրանց հետևից, մինչև վերջին ահաբեկիչը չվերացվի»,- ասել է Գյուլերը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի