Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025թ․ հունվարի 26-ին

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատ) երկրում նախագահական ընտրությունները նշանակել է 2025 թվականի հունվարի 26-ին, գրում է Մեդուզան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն այս ամսաթիվն անվանել է «օպտիմալ»։ Ըստ նրա՝ դա համապատասխանում է Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին։ Ըստ օրենքի՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 20-ը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ առաջադրվելու է նոր ժամկետի համար։ Բելառուսի դեմոկրատական ուժերը բազմիցս ասել են, որ ապահովելու են, որ միջազգային հանրությունը չճանաչի ընտրությունների արդյունքները։

Հոկտեմբերին Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմության՝ նախագահական ընտրությունների նախապատրաստման պատճառով իշխանությունը զավթելու փորձի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախագահական ընտրություններն ուղեկցվել են Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերով։ Ցուցարարները դեմ են արտահայտվել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը, ԿԸՀ-ի հայտարարած քվեարկության արդյունքներով, վերընտրվել է նոր ժամկետով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի