Բելգիայի ներկայացուցիչների պալատում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Բելգիայի ներկայացուցիչների պալատը հյուրընկալեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են Բելգիայում Հայաստանի եւ Ուկրաինայի դեսպանությունները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման արարողությանը ներկա էին Բելգիայի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նախագահները, պատգամավորներ, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ։

«Նռան գույնը» ֆիլմը գլուխգործոց է, որն անցել է կինոյի սահմաններն ու դարձել է Հայաստանի եւ Ուկրաինայի մշակութային ինքնության մի մասը», – իր բացման խոսքում ասաց ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը՝ շնորհակալություն հայտնելով նման բացառիկ ցուցահանդեսի համար։

Դը Ռուվերն ընդգծեց, որ այսօր առավել քան երբեւէ կենսական նշանակություն ունի հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին աջակցությունը հետեւողական կերպով շարունակելը։ Պալատի նախագահի խոսքով՝ այս ցուցահանդեսը ոչ միայն հարգանքի տուրք է Փարաջանովին, այլեւ ստեղծագործական ազատության ու ինքնության պաշտպանությանն ուղղված ուղերձ է։

Սենատի նախագահ Վալերի Դը Բուն եւս իր երախտագիտությունը հայտնեց հրաշալի ցուցահանդեսի բացումն իրենց տանիքի տակ անցկացնելու համար եւ դա խորհրդանշական համարեց։

Նա շեշտեց, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը եւ Սենատը մշտապես հանդես են եկել հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին սատարող բանաձևերով։  Սենատի նախագահը վստահեցրեց՝ կշարունակեն նույն կերպ գործել եւ ցավով արձանագրեց, որ 21-րդ դարում էլ շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ։ «Եվրոպական երկրները պետք է պայքարեն  մշակութային ինքնությունների պաշտպանության համար», – ասաց Վալերի Դը Բուն։

Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր, սենատոր Բենջամին Դալը եւս իր ելույթում վերահաստատեց՝ խորհրդարանը շարունակելու է սատարել երկու ժողովուրդներին։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող  մշակութային ցեղասպանությանն անդրադառնալով՝ Դալը հիշատակեց Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ու նշեց՝ շարունակելու են պահանջել, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը երախտագիտություն հայտնեց Բելգիայի դաշնային խորհրդարանի նախագահին եւ Սենատի նախագահին՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու նախաձեռնությանն աջակցելու համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց Երևանում Փարաջանովի տուն թանգարանին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ ցուցահանդեսի նմուշները տրամադրելու համար։ Դեսպանն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառել է Հռչակավոր մարդկանց եւ կարևոր իրադարձությունների ու հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։

Բելգիայում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատար Նատալյա Անոշինան եւս շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին եւ անթույլատրելի համարեց մշակութային ազատության սահմանափակման դեպքերը։ Անոշինան նույնպես ընդգծեց, որ այսօր էլ ժողովուրդների մշակութային ինքնությունը վտանգված է՝ ոչնչացվում են նրանց հուշակողոթները։ Ուկրաինայի գործերով հավատարմատարը մեծ ուրախությամբ նշեց՝ այս տարի Ուկրաինայի նախագահը Սերգեյ Փարաջանովին պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։

Ցուցահանդեսը Ներկայացուցիչների պալատում ներկայացված կմնա եւս մի քանի օր, որից հետո կտեղափոխվի Եվրոպական խորհրդարան։