Փարիզում մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը

Լուրեր

16.04.2026 | 15:59
Իրանը դադարեցրել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը Իսրայելի հարվածներից հետո
16.04.2026 | 15:51
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու տարածաշրջանային զարգացումները
16.04.2026 | 15:44
ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ
16.04.2026 | 15:33
«Ձեզ չեն ասե՞լ, բաց կապով ինձ մի զանգեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
16.04.2026 | 15:05
Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել
16.04.2026 | 14:59
«Ալիկն ա առել շալվարները», «Փողը ստացա՞ր»․ ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել
16.04.2026 | 14:49
Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:40
ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ
16.04.2026 | 14:32
Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:24
Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել
16.04.2026 | 14:22
«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու
16.04.2026 | 14:13
ՌԴ փոխվարչապետն այցով Արցախում է
16.04.2026 | 14:04
Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը: