«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի դեմ մահափորձի պատասխանատվությունը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը։ Հոկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարքը հարձակվել էր քաղաքական գործչի տան վրա․ Նեթանյահուն չի տուժել։

«Մենք ստանձնում ենք Կեսարիայում Նեթանյահուի դեմ իրականացվող գործողության պատասխանատվությունը»,- ասել է լիբանանյան շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Աֆիֆը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է The Times of Israel-ը:

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 19-ի առավոտյան Լիբանանից երեք անօդաչու թռչող սարք է արձակվել։ Դրանցից երկուսը ոչնչացվել է Թել Ավիվի մոտ, երրորդը բախվել է Կեսարիայի տարածքում գտնվող շենքին։ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ անօդաչուներից մեկը հարձակվել է իր նստավայրի վրա։

Հիշեցնենք, որ Իսրայելը սեպտեմբերի 23-ին հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Ըստ իսրայելական կողմի պնդումների՝ սա անհրաժեշտ է «Հըզբոլլահի» սպառնալիքը վերացնելու և 60 հազար տարհանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող բնակավայրեր վերադարձնելու համար։ Հոկտեմբերի սկզբից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի