Կալանքը խափանմա՞ն, թե՞ ճնշման միջոց. ահազանգում են անգամ իշխանական պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

«Արդյո՞ք կալանքն օգտագործվում է որպես ճնշող միջոց․ հիմա ես դա չեմ ասում, հաստատում եմ»։ Քաղհասարակության և փաստաբանների կողմից այս մասին ահազանգերը տարիներ շարունակ անտեսվում էին իշխանության և դատաիրավական համակարգի կողմից, այնինչ վերջին օրերին դրա շուրջ սկսել են խոսել անգամ իշխանական պատգամավորները։ Նախ՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի հետ իր մտահոգություններով կիսվեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Վարդապետյանին ակնհայտորեն վրդովեցրեց Աղազարյանի պնդումը։

Փաստաբանները պնդում են՝ ռեպրեսիա կա, մատնանշելով մի շարք հնչեղ գործեր։ Մասնավորապես, ՀՀԿ նախկին փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի քան մեկ տարի անազատության մեջ անցկացնելուց հետո նախորդ ամիս, ի վերջո, ազատ արձակվեց․ կիրառվեց տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ։ Շուրջ մեկ տարի Աշոտյանն ու պաշտպանական թիմը հայտարարում էին՝ կալանքը քաղաքական ենթատեքստ ունի։

2 տարի 7 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո այս տարվա հուլիսին փոխվեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը․ դատարանը նրա նկատմամբ կիրառեց 10 միլիոն դրամ գրավը։ Կալանքի տակ պահելու հանգամանքը մատնանշելով՝ պաշտպանական այս թիմը ևս պնդում էր՝ իշխանությունը պատժում է Ասլանյանին։ Այնինչ, իշխանության և դատաիրավական վերին օղակները ոչ միայն համաձայն չեն, այլև պնդում են՝ կալանքի թվերը պակասել են։ Այս պնդմանը, կրկին անակնկալ ձևով, հակադրում է իշխող ուժի ներկայացուցիչը։

Այս անգամ հասցեատերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որը ոչ միանշանակ անդրադարձավ հարցին՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում էթիկա խախտել։

Ուշագրավ է, ամենախիստ խափանման միջոց կալանքի պատժիչ քաղաքականության մասին իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում ստացած ահազանգերի հիման վրա պաշտպանը եզրակացրել է՝ անձանց նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը կիրառվում է, և դրա ժամկետը պարբերաբար երկարաձգվում է հիմնավոր կասկածի կամ հիմքերի անբավարարության կամ իսպառ բացակայության պայմաններում: Այս մասին պարբերաբար հայտարարում է նաև փաստաբանական համայնքը։

2022 թվականին նոր օրենսդրական փոփոխություն կատարվեց․ միջազգային գործընկերների օգնությամբ ընտրվեցին կալանքի այլընտրանքային միջոցներ, մասնավորապես, տնային կալանքը և վարչական հսկողությունը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, մատնանշելով այս փոփոխությունները, նկատում է՝ թեև այժմ ակտիվ կիրառվում է նաև տնային կալանքը, սակայն կալանավորումը շարունակում է թիվ մեկ գործիքը մնալ նախաքննական մարմնի ձեռքում։

Փաստաբանը ևս մեկ դիտարկում է մատնանշում կալանքի գործածման համատեքստում․ դրանք շատ հաճախ կամընտրական մոտեցման հետևանք են, ավելի կոնկրետ՝ քաղաքական։

Եվ մինչ իշխանության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնում են այն, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգել են փաստաբանները, խափանման ամենախիստ միջոցը շարունակում է մնալ դատարանների կողմից ամենաշատ կիրառվողը, ինչի ապացույցն է այն, որ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել կալանավորները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան