Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ներկայացուցիչ կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ` Հայկ Խլոյանը և Շանթ Խաչատրյանը կպայքարեն մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար:
72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը կմրցի վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ: Այդ գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 22-ին: Ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը:
Բրոնզե մեդալի համար կպայքարեն Սահակ Հովհաննիսյանը և Սուրեն Աղաջանյանը: