Հարցաքննվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության պաշտոնատար անձինք, ինչպես նաև քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ կապալառու կազմակերպության հիմնադիր տնօրենը հարցաքննվել են։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«Պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հիմնված պուրակի չորացած «տույա» տեսակի ծառերը փոխարինվել են նորով կապալառու կազմակերպության կողմից՝ առանց հավելյալ վճարումների, քանի որ տվյալ տարածքում իրականացվող անավարտ աշխատանքների պատճառով պուրակը դեռևս չի հանձնվել պատվիրատուին»,- նշված է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ Factor TV-ն պարզել էր՝ 900,000 դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում տնկված տույաները չորացել են։ Դրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, ընդհանուր արժեքը՝ 8 միլիոն 572 հազար դրամ։ Շուրջ 20 օր առաջ էլ գրել էինք, որ չորացած տույաները փոխարինվել են նորերով։ Մենք նաև պարզել ենք, որ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության կողմից տնկված նոր տույաների բարձրությունը չի համապատասխանում պայմանագրում նշված թվերին։

Արփի Հակոբյան