Նոր տույաներ՝ չորացածների փոխարեն․ բարձրությունը դարձյալ չի համապատասխանում պայմանագրում նշվածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Բոլորը

900,000 դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում նոր տույաներ են տնկել։ Ամիսներ առաջ Factor TV-ն պարզել էր, որ մինչ այս տնկված տույաները չորացել են․ դրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, ընդհանուր արժեքը՝ 8 միլիոն 572 հազար դրամ։ 

2500 քմ մակերեսով տարածքը բարեկարգել է 2017 թվականին հիմնադրված «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը՝ շուրջ 349 մլն  դրամով կամ 900,000 դոլարով: Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել էր 2023 թվականի սկզբին։ Արդյո՞ք քաղաքապետարանը երկրորդ անգամ տնկված տույաների համար պայմանագրից դուրս լրացուցիչ գումար է վճարել։ Ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանի խոսքով՝ իր միջոցներով է փոխել։

Ըստ պայմանագրի՝ նորատունկ ծառերը պետք է ունենան 2,2-2,5 մետր բարձրություն։ Factor TV-ն տեղում ստուգել է՝ տույաների բարձրությունը չի համապատասխանում պայմանագրում նշված թվերին։ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանն ի պատասխան ասաց, որ ճիշտ չենք ստուգել։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն Արմեն Բեգոյանն ասում է՝ իրենց համար կարևորը որակն է, և իրենց մասնագետներն են օգնել շինարարական ընկերությանը, որպեսզի որակյալ ծառեր գտնեն։ Նա կարծում է, որ նախորդ անգամ ընկերությունն անորակ տնկիներ էր ձեռք բերել։ Բեգոյանի խոսքով՝ ամբողջ հանրապտությունով շրջել են, հազիվ են կարողացել որակյալ տույանել գտնել։

«Անձամբ իմ կարծիքով՝ եթե նախատեսվածից կարճ են 5-10 սմ-ով, ուշադրության արժանի չէ, քանի որ ձեռք ենք բերել որակյալ ծառեր»,- ընդգծեց Արմեն Բեգոյանը։

Ամիսներ առաջ Factor TV-ի հետ հարցազրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ քննարկում են 8,5 միլիոնով ձեռք բերված ու չորացած տույաներն այլ ծառատեսակով փոխարինելու հարցը։ Սակայն որոշեցին դարձյալ տույաներ տնկել, քանի որ հակառակ դեպքում նախագծից կշեղվեին, հետևաբար, ավարտական ակտ չէին կարողանա տրամադրել։

Ստացվում է՝ քաղաքապետարանում տույաների փոխարեն այլ ծառատեսակ տնկելը նախագծից շեղում են համարում, իսկ տույաների՝ չափերով փոքր լինելը՝ ոչ։ Բացի տույաներից՝ այգում փոխել են նաև աղբամանները․ ըստ պայմանագրի՝ դրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերվել 94 հազար դրամով։ 24 աղբամանի համար հարկատուների գրպանից վճարվել է ավելի քան 2 միլիոն դրամ։ 

Նշենք, որ երկու ամիս առաջ՝ Factor TV-ի հրապարակումից հետո, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը չորացած տույաների և դրանց գնման արժեքների վերաբերյալ գրություն էր ուղարկել քաղաքապետ Տիգրան Ավինյանին, վերջինս հանձնարարել էր վերահսկողության վարչությանն ուսումնասիրություն իրականացնել, բայց նման գործընթաց տեղի չի ունեցել։ 

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենն էլ ասաց, որ շուրջ մեկ տարի 7 ամիս տևած աշխատանքներից դժգոհություններ չունեն, դրական եզրակացություն են տվել, բայց վերջնական պատասխանը վերահսկողության պատասխանատու Շինբարեկարգման վարչությանն է։ Քաղաքապետարանից տեղեկացրին՝ ավարտական ակտ  չեն տրամադրել, դեռ ուսումնասիրում են կատարված աշխատանքները։ Արդյո՞ք նորատունկ տույաները չեն արժանա նախորդների ճակատագրին՝ ցույց կտա ժամանակը, իսկ Factor TV-ն հետևողական կլինի և, անհրաժեշտության դեպքում, դարձյալ կանդրադառնա թեմային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան