Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը

Լուրեր

26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման տարբեր վերապատրաստումներ է իրականացնում, որոնցից է նաև նշված ծրագրի շրջանակում իրականացված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։

«Այս ընթացքում յուրացրած գիտելիքը նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։ Այս փուլին հասնելով՝ դուք երկար ճանապարհ եք անցել եք և լավ արդյունքներ եք ցուցաբերել: Լիահույս եմ՝ դա ձեզ ավելի է մոտիվացնում՝ առավել շատ ներգրավվելու դասընթացներին և աշխատելու ձեր մասնագիտական զարգացման ու կատարելագործման ուղղությամբ»,- դիմելով ծրագրին մասնակից ուսուցիչներին՝ ասել է Թամարա Սարգսյանը:

Մանկավարժներին շնորհավորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Վերապատրաստումը բաղկացած է երկու փուլից. նախ ընտրված մասնակիցները առկա ձևաչափով կհանդիպեն Երևանում 2024 թ. հոկտեմբերի 21-25-ը՝ «Ավելացնելով հեռավար ուսուցումը» թեմայով 30 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակում, այնուհետև, ենթաաշխատանքային խմբերով 2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին France Education International-ի փորձագետների կողմի ծրագիրը կշարունակվի հեռավար։

Վերապատրաստումը նախագծված է ըստ մասնակցային և ինտերակտիվ ուսուցման ձևաչափի՝ ներառելով տեսական մաս, փորձեր, վերլուծություն և մտքերի ձևակերպման կարողություններ՝ նպաստելով ուսուցման պրակտիկայի փոխանակմանը:

Ծրագրի նախընթաց փուլում ընտրված մանկավարժները Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել են Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ վերապատրաստումներին:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում էր ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը։ Ծրագրում ընդգրկված ուսուցիչներն իրենք կդառնան վերապատրաստողներ, որը հնարավորություն կընձեռի, ՀՀ բոլոր մարզերում ամեն տարի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների անցկացմանը։

Վերապատրաստման դասընթացն անցկացնելու նախագիծը հիմնվում է France Education International-ի (FEI) փորձաքննության վրա: