Դավաճանություն եմ համարում, որ երրորդ երկիր լուծի մեր խնդիրները․ փոխվարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

Ինձ համար շատ բարդ է լսել քննադատություն՝ չլսելով ալտերնատիվ առաջարկներ։ Չեք պատկերացնի, թե որքան ավելի օգտակար կլիներ, եթե լինեին ալտերնատիվ առաջարկների կամ մոդելների դիսկուրս, որը ավելի շատ կզսպի մեր երկրի ռիսկերը և ավելի արդյունավետ կդարձնի։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ավարտին ասաց հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդրադառնալով ապագա պատասխանատվության մասին հնչած հայտարարություններին՝ Գրիգորյանը նշեց։ «Ձեզ թվում է՝ ես դա չեմ հասկանում, բայց ես հասկանում եմ նաև մի բան, որ եթե մենք մեր խնդիրները չլուծենք, ոչ մեկ չի լուծի կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն: Այո՛, պետք է ունենալ համարձակություն՝ խնդիրներին լուծում տալ, ոչ թե դելեգացնել երրորդ ուժերին կամ երրորդ երկրներին, ինչը նշանակում է սպառել կամ դիսկոնտավորել ինքնիշխանությունը, որն անթույլատրելի է բոլորիս համար։ Դա մեզ ոչ ոք չի ների»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։