Նիկոլ Փաշինյանը չի կարող ԵՄ գնալ․ նա Սերժ Սարգսյանի կոստյումն է հագել, որը ավտորիտար եվրասիական է․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգության ամրապնդումն այն հիմնական գործոնն է՝ 40% ցուցանիշով, որ հայաստանցիները նշել են որպես ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու պատճառ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման համաձայն՝ հայաստանցիների 56%-ը «Այո» կասի ԵՄ-ին անդամակցելուն, 13%-ը՝ «Ոչ», 25%-ը չի քվեարկի։ Տնտեսության հզորացումը և երկրի զարգացումը 11-ական տոկոսներով հաջորդիվ են։ Ըստ հարցման՝ Ֆրանսիան ՀՀ-ի թիվ մեկ քաղաքական և անվտանգային գործընկերն է՝ 59 և 47 տոկոսներով, Իրանը 58 և 53 տոկոսներով 2-ն է, երրորդ կարևոր գործընկերը ԱՄՆ-ն է՝ 48 և 37 տոկոսներով, որոնց հաջորդում են Հնդկաստանն ու ԵՄ-ն։ ՌԴ-ն, համապատասխանաբար, 33 և 30 տոկոս ունի։

Միաժամանակ, հարցվածների 41%-ը ՌԴ-ին համարում է քաղաքական սպառնալիք, և քիչ են նրան քաղաքական և անվտանգային գործընկեր համարողները։ Փաստացի, ՌԴ-ն երրորդ սպառնալիքն է համարվում Թուրքիայից և Ադրբեջանից հետո՝ 79% և 87%, համապատասխան։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս կարող է ՀՀ-ի անվտանգությունն ամրապնդվել՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Արզումանյանը կարծում է՝ Հայաստանի դեմ անվտանգային մարտահրավերներն այնքան լուրջ են, որ միայնակ չի կարող պաշտպանված լինել։ Նա այս գործոնով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցելով անվտանգության ապահովում տեսնելը։

«Մեր թշնամին Թուրքիան և ՌԴ-ն են, ո՛չ Ադրբեջանը։ Առանց Արևմուտքի ՀՀ-ն չի կարող ագրեսիային դիմագրավել։ Տեսնում ենք, որ ԵՄ-ի դիտորդները զսպում են Ադրբեջանի, ՌԴ-ի ռազմական հարձակումը, սակայն գիշեր ու ցերեկ հակաքարոզչություն է տեղի ունենում։ Հայաստանը միայնակ թույլ է, ահա ինչու են պահանջում ԵՄ դիտորդներին հեռանալ։ Ադրբեջանը պատերազմով է ուզում խաղաղության հասնել, իր թիկունքին ռուս-թուրքական դաշինքն է»,- ասաց Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան