Քննարկվել են պոչամբարների անվտանգության գնահատման հարցեր

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2018թ. սեպտեմբերի 3-7-ը  Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ պոչամբարների անվտանգության գնահատման թեմայով. տեղեկացնում է Բնապահպանության նախարարության լրատվական բաժինը:

 
Դասընթացին մասնակցել են Բնապահպանության,  Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների  նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։ Դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի մի շարք երկրներից՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հունգարիա, Սերբիա, Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուսիա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան: 

Դասընթացը վարել են միջազգային փորձագետները։ Ծրագրի  նպատակն էր  նոր և առաջադեմ մեխանիզմներով վերազինել այս բնագավառում տարբեր լիազորություններ ունեցող մասնագետների գիտելիքները, որի շրջանակներում գործնական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի տարածքում: 

Միջոցառման ընթացքում քննարկվել են պոչամբարների անվտանգության գնահատման, պոչամբարներով պայմանավորված՝  շրջակա միջավայրի դեգրադացիայի և հանքային հումքի կորզումից առաջացող խոշորամասշտաբ թափոնների գոյացման վերաբերյալ հարցեր:

Հայաստանյան պատվիրակության աշխատանքային խմբում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ա․ Ավագյանը և թափոնների ու մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Լ․Ղազարյանը: 

Դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվել են  համապատասխան հավաստագրերով: