Պուտինը «սադրանք» է անվանել Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու մասին քննարկումները

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Մոսկվան «ոչ մի դեպքում» թույլ չի տա Կիևին միջուկային զենք ձեռք բերել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն այն մասին, որ Կիևը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ կամավոր հրաժարվել է միջուկային զենքից, սակայն այն երկրները, որոնք երաշխավորել են նրա անվտանգությունը, չեն կատարել իրենց խոստումները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինն Ուկրաինայի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծման մասին շահարկումները «սադրանք» է անվանել։

«Այս ուղղությամբ ցանկացած քայլ կարժանանա համապատասխան արձագանքի»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ, նա նշել է, որ «ժամանակակից աշխարհում միջուկային զենք ստեղծելը դժվար չէ»։

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է դա անել հիմա, դա այնքան էլ հեշտ չէ Ուկրաինայի համար: Բայց, ընդհանուր առմամբ, այս առումով մեծ դժվարություններ չկան»,- ասել է Պուտինը։

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության գագաթնաժողովում ելույթ ունենալուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է երկրի անվտանգությունը երաշխավորելու տարբերակները։

«Կա՛մ Ուկրաինան միջուկային զենք կունենա, և դա մեզ համար պաշտպանություն կլինի, կա՛մ մենք պետք է ինչ-որ դաշինք ունենանք։ Բացի ՆԱՏՕ-ից՝ այսօր մենք չգիտենք որևէ արդյունավետ դաշինք»,- ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ինքնակամ հրաժարվել է միջուկային զենքից, ուստի ընտրել է ՆԱՏՕ-ին անդամակցելը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի