Սանձարձակ պահվածք է Զախարովայի կողմից․ մեղքը բարդում է արցախցիների վրա, թե՝ չեն վերադառնում Արցախ, թեև՝ շանս կա․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն․ «Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ»։ Սերգեյ Լավրովի խոսնակը ասում է նաև․ «Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է… Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա»:

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է՝ նախկինում ինքը կարծել է՝ ՌԴ պաշտոնյաների հայտարարություններից այլևս չի զարմանա, բայց Զախարովայի պնդումները մեծ զարմանք են առաջացրել․

«Վերջին 5 տարիների ընթացքում վստահ էի, որ այլևս երբեք չեմ զարմանա ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների սանձարձակ պահվածքից․ անկեղծ եթե ասեմ, այս անգամ էլ ավելի զարմացա։ Զախարովայի վերջին հայտարարությունը լկտիության գագաթնակետն է։ Հատկապես, երբ նա շեշտը դնում է այն հանգամանքի վրա, թե, իբր, եղել է և կա հնարավորություն արցախցիների վերադարձի, խոսում է Ադրբեջանի կառուցողական քայլերի մասին, և ամբողջ մեղքը բարդում է այն ուղղությամբ, թե արցախցիները չեն վերադառնում Արցախ։ Խոսքի տողատակում այն էր, թե ինչո՞ւ դուրս եկան։ Եվ մեղադրանքի հիմնական սրերն ուղղվում են դեպի Հայաստանի իշխանությունները։ Այսինքն, մոտավորապես, ստացվում է, որ նախորդ տարի սեպտեմբերի 19-ին ոչինչ տեղի չի ունեցել, դրան նախորդած 9 ամիսներին մարդիկ ուղղակի սովամահության չեն ենթարկվել, այլ իբր՝ Հայաստանի իշխանությունները դրդեցին արցախցիներին այնտեղից դուրս գալու»,- նշեց Գայանե Աբրահամյանը։

Աբրահամյանի կարծիքով ՌԴ-ն ձգտում է որոշ քանակի արցախցիների վերադարձնել Արցախ՝ որպեսզի հնարավորություն ստանա իր ռազմական կոնտինգենտը վերադարձնել այնտեղ, հետևաբար նաև՝ իր ռազմաքաղաքական դիրքերը ռեգիոնում վերականգնելու նախկին ծավալով։ Սակայն Գայանե Աբրահամյանը իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի սցենարը ռուսական հովանավորությամբ, դա նրան ավելի շատ հիշեցնում է պատանդառության հավանական սցենար, քանի որ վերադարձված հայերին  կարող են դարձնել Հայաստանի դեմ ճնշման գործիք, և փորձեն զիջումներ կորզել։ Ըստ նրա,  անհրաժեշտ է միջազգային կառույցներում ստանալ բանաձևեր, որոշումներ, որոնք կաջակցեն Արցախ հայերի վերադարձի իրավունքը և այն կամրագրեն միջազգային իրավական փաստաթղթերում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան