Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Պավել Դուրովի, Բաքվի և ՌԴ-ի հետ կապեր ունեցող սկանդալային ակտիվիստի ձերբակալությունները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ֆրանսիայի իշխանությունների կողմից Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի և աֆրիկյան ժողովուրդների իրավունքների համար պայքարող ակտիվիստ Քեմի Սեբայի «հետապնդումները քաղաքական համոզմունքների և հայացքների համար անընդունելի են»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Պավել Դուրովի և Քեմի Սեբայի ձերբակալությունները։

«Ֆրանսիական կողմը պետք է անցկացնի թափանցիկ և արդար հետաքննություն, և դրա մասին պետք է տեղեկացվի միջազգային հանրությունը։ Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայում քաղաքական պատճառներով նման ձերբակալությունները պետք է հետաքննվեն և համապատասխան գնահատական ​​ստանան Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի համապատասխան մարմինների կողմից»,- ասվում է հայտարարության  մեջ։

Ուշագրավ է, որ Պավել Դուրովը ձերբակալվել է օգոստոսին, սակայն պաշտոնական Բաքուն հիմա է որոշել դրան արձագանքել։ Դեռևս օգոստոսի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Բաքվից Փարիզ ուղևորվելիս էլ օգոստոսի 24-ին Դուրովը ձերբակալվել է ֆրանսիական Լե Բուրժե օդանավակայակում։

Օրերս էլ Բաքվում հակաֆրանսիական պետական քաղաքականության շրջանակում հերթական համաժողովն էր անցկացվել, որի մասնակիցների թվում էր Քեմի Սեբան։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ձերբակալվել է հոկտեմբերի 14-ին Փարիզում։ Ձերբակալման կոնկրետ պատճառները չեն նշվում։

Սեբան ծնվել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, Բենինից ներգաղթյալների ընտանիքում։ Ֆրանսիայում 42-ամյա Քեմի Սեբան հայտնի է որպես բացահայտ հակասեմական Tribu Ka կազմակերպության նախկին ղեկավար, որը լուծարվել է 2006 թվականին։ Նա արդեն մի քանի անգամ դատապարտվել է ֆրանսիական դատարանների կողմից, այդ թվում՝ հակասեմական հայտարարությունների, մարդկության դեմ հանցագործությունների հրապարակային ժխտման և ռասայական ատելություն հրահրելու համար։ Աֆրիկյան մի շարք երկրներում նրան բազմիցս ձերբակալել և արտաքսել են։

Այս տարվա հուլիսին ակտիվիստին զրկել են Ֆրանսիայի քաղաքացիությունից։ Մինչ այդ, նա հրապարակավ այրել էր իր ֆրանսիական անձնագիրը։

2017 թվականին Սեբային Մոսկվայում հյուրընկալել է Ալեքսանդր Դուգինը, որը մինչ այդ արդեն ներառված էր Եվրամիության, ԱՄՆ-ի և Կանադայի պատժամիջոցների ցուցակներում։ Ավելի ուշ ակտիվիստը Vox Africa-ին ասել է, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման  հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ՝ սկսած 2019 թվականից, ինչպես նաև այն մասին, որ ստացել է «նյութական աջակցություն» Պրիգոժինից ՝«աֆրիկացի երիտասարդներին Աֆրիկայում ֆրանսիական շահերի դեմ բռնի գործողություններ իրականացնելու» կոչերի դիմաց։

2022 թվականի հոկտեմբերին նա կրկին այցելել է Մոսկվա, որտեղ մասնակցել է «Ռուսաստան-Աֆրիկա. ի՞նչ է լինելու հաջորդիվ» միջազգային ֆորումին:

Էմմա Չոբանյան