Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը բարձրացվել է Պրահայում անցկացված «Ֆորում 2000»-ում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Պրահայում տեղի ունեցած «Ֆորում 2000» երկօրյա համաժողովի շրջանակներում ցուցադրվել են Ադրբեջանում քաղբանտարկյալների լուսանկարներով ստենդեր: Մասնավորապես, դրանցում պատկերված են թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի, տնտեսագետ Ֆազիլ Գասիմովի, Abzas Media և Toplum TV գործերով կալանավորված լրագրողների և ակտիվիստների լուսանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆորում 2000»-ը ավանդական ամենամյա համաժողով է, որն անցկացվում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և կրոնական հանդուրժողականության խթանման նպատակով:

Այս տարվա համաժողովը նվիրված էր մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների համար շարունակվող պայքարին: Կազմակերպիչները ցուցահանդես են կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանում քաղբանտարկյալներին։ Նշվում է, որ ցուցահանդեսը բաղկացած է եղել 11 վահանակից, որոնք վիզուալ կերպով ցույց են տալիս Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ վերջին բռնաճնշումների մասշտաբներն ու խստությունը։

Ադրբեջանցի իրավապաշտանների վերջին տվյալներով՝ երկրում քաղբանտարկյալների թիվը 319-ն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի